Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով, այսօր` մայիսի 16-ին կադրային փոփոխություն է կատարվել ոստիկանությունում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով, ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` թոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով, Էդվարդ Ղազարյանը նշանակվել է ոստիկանապետի խորհրդական: