ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի արտաքին եւ միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում, որ կայացել է Սանկտ-Պետերբուրգում, հայկական պատվիրակությունը, փաստացի, ստիպել է իր ադրբեջանցի գործընկերներին քվեարկել ավագ եղբայր Թուրքիայի դեմ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Էդուարդ Շարմազանովը, նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ԱՊՀ ԽՎ-ում Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովին եւ «Թյուրք» Խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Վերջին կառույցի անդամ են Ադրբեջանը, Ղրղըզստանը, Ղազախստանը եւ Թուրքիան:

Ադրբեջանը առաջարկել է երկու հարցը քվեարկել մեկ փաթեթում, սակայն դրան առարկել է Շարմազանովը, ով ընդգծել է, թե դրանք երկու տարբեր կազմակերպություններ են եւ դիտորդի կարգավիճակ տալու հարցը պետք է քննարկվի առանձին:

Երբ հայկական պատվիրակության պահանջով հարցերը դրվել են քվեարկության, Ադրբեջանը դեմ է եղել Ուղղափառության ԽՎ-ի կարգավիճակին, նաեւ դեմ է քվեարկել «Թյուրք» ԽՎ-ին, փաստացի մեծ եղբայր Թուրքիային, հակառակ դեպքում ադրբեջանցիները չէին կարող բացատրել խտրական վերաբերմունքը: