Լիբանանյան Abou Merhi Group ընկերությանը պատկանող Orient Queen նավը խորտակվել է երեքշաբթի օրը Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունից հետո: Միջադեպի ժամանակ նավի վրա գտնվող երկու անձինք զոհվել են, վիրավորվել է անձնակազմի յոթ անդամ, չորեքշաբթի հայտնել է OTV- ն:

Ըստ նավի սեփականատիրոջ` նավը կանգնեցվել էր Բեյրութի նավահանգստում: Պայթյունի հետեւանքով այն լուրջ տուժել էր եւ սկսել էր ջուրը հավաքել նավամբարի մեջ: Նավն օպերատիվ կերպով նորոգելու եւ փրկելու փորձերն անհաջող էին, եւ այն խորտակվեց նավահանգստի ջրային տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Orient Queen-ը 121 մ երկարությամբ նավ էր`  7.4 հազար տոննա ջրատարողությամբ, կառուցվել է 1989 թվականին: