Բեյրութում նավահանգստի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով լուրջ վնասվածք է ստացել Լիբանանում Նիդեռլանդների դեսպանի կինը, հաղորդում է Reuters-ը:

Նիդեռլանդների ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կինը հոսպիտալացվել է:

Պայթյունն էական վնաս է հասցրել դեսպանատանը:

Բացի այդ, դեսպանատան հետ կապ ունեցող 4 մարդ է վիրավորվել: