Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է Լիբանանի հացահատիկի գրեթե բոլոր պաշարները: Ինչպես հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեյմեն, հաշվի առնելով մնացած պաշարները, Լիբանանում ներկայումս հացահատիկը կբավարարի «մեկ ամսից մի փոքր ավել», հայտնում է ՄԿ-ն:

Ըստ նախարարի` պետության սննդի անվտանգությունն ապահովելու համար հացահատիկի  նվազագույնը երեք ամսվա պաշարի առկայություն է պահանջվում: