Մոսկվայում մայիսի 17-ի գիշերը սարսափելի դեպք է բացահայտվել: Ոստիկանները ձերբակալել են քաղաքի մի բնակչի, որի տանը մարդկային օրգաններ են հայտնաբերվել: Տղամարդը, ըստ ոստիկանության, հաշվառման է գտնվում նարկոլոգիական եւ հոգենյարդային դիսպանսերներում:

Պարզվել է, որ կասկածյալը սակրավորի բահով մասնատել է իր ծանոթի դին, ապա մաս-մաս հանել այն տանից եւ պահել տարբեր վայրերում: Ոստիկանները երկու շաբաթ գտնում էին դիակի մնացորդները: