Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մայիսի 16-ին ժամը 20-ի սահմաններում, տեղի է ունեցել ծեծկռտուք:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 33-ամյա Գերասիմ Սողոմոնյանը ծեծի է ենթարկել կնոջը` 29-ամյա Արուսյակ Ալլահվերդյանին` գլխի եւ մարմնի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանության Հրազդանի բաժնում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ` բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ: Մի քանի ժամ անց ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած Գ. Սողոմոնյանին եւ բերման ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:
Արդեն բաժնի հերթապահ մասում ոչ սթափ վիճակում գտնվող Սողոմոնյանը սկսել է տեսարաններ սարքել` հայհոյանքներ եւ սպառնալիքներ տալով խոչընդոտելով ոստիկանության աշխատանքը:
Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում քննիչ Կարեն Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օերնսգրքի 117 հոդվածի (ծեծ) հատկանիշներով:
Սողոմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի ձերբակալվածների պահման վայր: Քննչական բաժնում նախաքննություն է կատարվում:
Գերասիմ Սողոմոնյան



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























