Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով կառավարել է երկիրը 30 տարի, մտադիր է ուղերձ հղել ժողովրդին եւ ներողություն խնդրել իր եւ իր ընտանիքի գործողությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնավորապես հայտնի է, որ ուղերձը հեռարձակվել է մի քանի ալիքներով: Նա խոստովանելու է, որ որոշ որոշումներ` հիմնված իր մերձավոր շրջապատի սխալ տվյալների եւ խորհուրդների վրա, իսկապես կարող էին վնաս հասցնել Եգիպտոսի ժողովրդին:

Մուբարաքը նաեւ պատրաստ է հրաժարվել իր ունեցվածքից եւ գոհանալ այն թոշակով, որ իրեն կնշանակի Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը:

Մուբարաքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին ժողովրդական հուզումներից հետո, այժմ նա կալանքի տակ է եւ մեղադրվում է դիրքի չարաշահման ու ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու մեջ: