Հայաստանում սոցիալական դժգոհությունն աճում է, ընդ որում, ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում։ Մայիսի 17-ին կայացած «Կովկաս-2010» միջազգային կոնֆերանսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ստեղծված իրավիճակում իշխանությունները փորձում են ինչ-որ բան անել, օրինակ, ստիպել վճարել հարկերը։ «Քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ են արձակում։ Իշխանությունը ողջ ուժով ցույց է տալիս, որ ինքը բարի է, իսկ ազատազրկվածներին դանդաղորեն է ազատ արձակում, որպեսզի թույլ չերեւա»,- նկատեց  Իսկանդարյանը:

Բացի այդ, քաղաքագետի կարծիքով, իշխանություները ներկայումս ձգտում են իրենցից հեռու պահել օլիգարխներին։

Ընդհանուր առմամբ, Իսկանդարյանը 2010 թվականը Հայաստանի համար ձանձրալի եւ անհետաքրքիր տարի որակեց։