Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 30-ին մասնակցելու են Սարփիի մաքսակետի բացմանը: Ինչպես հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգաալձեն, Թուրքիայի վարչապետը նաեւ հանդիպումներ կունենա Աջարիայի ղեկավարության հետ:

Սարփին առողջարան է Վրաստանի սեւծովյան ափին, Բաթումիից 15 կմ դեպի հարավ, Թուրքիայի սահմանին: