Հայաստանի ԱԳՆ-ն անտեսել է ՀՀ կառավարության 24.07.2008թ-ի որոշման պահանջները, որով սահմանվում են ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման չափանիշները։ Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կառավարություն ներկայացրած պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010 թ. արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ։

Մասնավորապես՝ արտգործնախարարությունը 2009 թ. ձեռք է բերել 2 հատ Volkswagen Jetta confort տեսակի ավտոմեքենա՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված առավելագույն գնից 4.66 մլն դրամ (մոտ 12,5 հազ. դոլար) բարձր արժեքով։

Արտգործնածարարությանն առաջարկվել է այսուհետ «պետական բյուջեի միջոցները ծախսել խիստ խնայողաբար»։