Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարությունը որոշել է մեկուսացնել Վիլյամալեա ոչ մեծ քաղաքը՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է El Diario թերթը:
Նրա տեղեկատվությամբ բնակավայրում, որտեղ ապրում է շուրջ 4000 մարդ, հայտնաբերվել է 99 վարակված: Քաղաքում բռնկումներից մեկը կապված է հարսանիքից առաջ տղաների երեկույթի հետ: Այժմ մարզային իշխանությունների այդ որոշումը պետք է հաստատի դատարանը: Դրանից հետո բնակավայրից մուտքն ու ելքը սահմանափակ կլինեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իսպանիայում կորոնավիրուսի տարածման պահից հայտնաբերվել է մոտ 364 000 դեպք, մահացել է ավելի քան 28,6 հազար պացիենտ: Մարտի կեսերին Իսպանիայում բարձր պատրաստականության ռեժիմ էր սահմանվել, որը թույլ տվեց սահմանափակել բնակչության տեղաշարժը: Ռեժիմն ավարտվել է հունիսի 21-ին:
Ապրիլյան ցուցանիշների հետ համեմատած՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակման մակարդակը նվազել է: Այնուամենայնիվ, երկրում սահմանափակումները մեղմացնելուց հետո հիվանդության տեղական բռնկումները ավելի ու ավելի են հաճախանում: Այս առումով, տարբեր ինքնավար շրջանների իշխանությունները ստիպված են լինում վերականգնել խիստ կարանտինային միջոցառումները:





























