Յուրաքանչյուր ձկնորս, ով զբաղվելու է Սևանա լճում զբաղվելու է արդյունագործական ձկնորսությամբ պայմանագիր է կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, իր ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` խոսելով Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարի մասին:

 «Մեր տվյալներով մի քանի հարյուր  նավակներ յուրաքանչյուր լուսաբաց մուտք են գործում Սևանա լիճ և որսում որոշակի չափաքանակի ձկներ: Այս պարագայում հստակ նորմ է սահմանված սիգի պոպուլիացիային որևէ կերպ սպառնալիք չառաջացելու և ձկնապաշարների կայուն զարգացմանը և  Սևանա լճի էկոհամակարգի վերականգնաման ուղղված պոպուլիացիաներ ունենալու ամենակարճաժամկետ պլաններում Սևանա լճում այդ չափաքանակի պոպուլյացիաներ ունենալու համար, ինչպես նաև սեռահասունության այդ սահմանված քաշն ապահովելու համար անհրաժեշտ նորմ է սահմանվել կես կիլոգրամանոց ձկներից ոչ պակաս ձկների որսի արգելքը: Այսինքն, յուրաքանչյուր ձկնորս, ով զբաղվելու է Սևանա լճում զբաղվելու է արդյունագործական ձկնորսությամբ պայմանագիր է կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ և դրանով իսկ պարտավորվել, որ իրեն վերապահված լիազորությունների, իրավունքների շրջանակում մինչև 4 ու կես տոննա սահմանաչափի ձկնորսության պարագայում նվազագույնը որսված ձկան քաշը պետք է լինի 0.5 կգ և ավելին»,- ասել է նա:

Նրա խոսքով` այսօր շատ մատչելի գնով է վաճառվում սիգը, ինչը  ինքը համարում է ազգային հարստության անպատասխանատու մսխում. «Այսօր ինքներս ենք ականատես այն վիճակին, որն ունենք շուկաներում,  վաճառքի կետերում, մայթեզրերին, երբ 4-5, շատ  դեպքերում նաև 7 հատ Սիգ ձուկը վաճառում ՝ ընդամենը 1000 դրամով: Սիրելիներ, դա ազգային հարստության անպատասխանատու մսխում է մեր սերնդի  որոշակի ներկայացուցիչների կողմից, իրենց արտոնյալ համարող որոշակի  շրջանակների թողտվության, գուցե նաև հովանավորչության պարագայում»:

Նախարարը  բնապահպաններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բոլոր իրավագիտակից քաղաքացիներին կոչ արեց խմբվելու  հանուն Սևանի փրկության և արդեն առաջին գործնական քայլերին սատար կանգնելու և իրենց արժանապատիվ  իրավագիտակից քաղաքացիական վարքը գործադրելու այս խնդրի վերջնական լուծմանը:

«Մենք, մեր գերատեսչությունը բոլոր իրավակարգավորումների հիմամբ վերջնականորեն մշակել է այդ կարգը, տվել այդ հնարավորությունը մեր արդյունագործական ձկնորսության բոլոր օղակներին, որ բնօգտագործման վճար վճարենով իրենց վերապահված սահմանաչափի շրջանակներում որսան 0.5 կգ և ավելի քաշ ունեցող ձկներ, որոնք որպես կանոն, նրանք կարող են որսալ ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ մակերևույթի հատվածներում, սա մեզ թույլ կտա նաև ձկնագողության այն ահռելի ծավալների դեմն առնել, որոնք ունենք այսօր և  վերջին շրջանում նաև ականատեսը եղանք ԱԱԾ-ի և տեսչական մարմնի համագործակցության արդյունքում շուրջ 127 տոննա սառեցված ձկան ապօրինի շրջանառության բացահայտմանը, հնարավորություն կտա կանխելու և  վերջնականորեն օրիանկան ուղղու վրա դնելու այդ խրթին այս թնջուկոտ ոլորտը, որի ուղղությամբ արվում են առաջին քայլերը, առաջին հերթին համարձակ քայլերը»,- ասաց նա: