Ջո Բայդենը պաշտոնապես համաձայնվել է դառնալ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու, փոխանցում է CNBC-ն։
«Ես կլինեմ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն,- ասել է Բայդենը,- ես կլինեմ ամերիկացի նախագահ։ Ես ջանասիրաբար կաշխատեմ նրանց համար, ովքեր ինձ չեն աջակցել, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր իմ օգտին չեն քվեարկել։ Նախագահի աշխատանքն է մեզ բոլորիս ներկայացնելը, այլ ոչ միայն մեր բազան կամ մեր կուսակցությանը»։
Նա ոչ մի անգամ Թրամփին անունով չի հիշատակել, ինչը զարմացրել է որոշ հանդիսականների, որոնք սպասում էին, որ Բայդենի ելույթը կենտրոնանալու է Թրամփի խիստ քննադատության վրա։ Բայց դա չի նշանակում, որ Բայդենն ամբողջությամբ անտեսել է իր ընդդիմախոսին։
«Նախագահը ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում, հրաժարվում է իր հետեւից տանել, մեղադրում է մյուսներին, հարմարվում բռնապետներին եւ ատելության ու պառակտման կրակ բորբոքում»,- ասել է Բայդենը Թրամփի մասին։ «Նա ամեն օր արթնանում է այն հավատով, որ ամբողջ աշխատանքն ինքն է, այլ ոչ թե դուք։ Սա ա՞յն Ամերիկան է, որը դուք ցանկանում եք ձեզ համար, ձեր ընտանիքների եւ ձեր երեխաների համար»։
Թրամփը Բայդենի ելույթին պատասխանել է թվիթով՝ հայտարարելով, որ «Ջոն 4 տարում ոչ մի բան չի արել այն ամենից, ինչի մասին հիմա խոսում է։ Նա երբեք չի փոխվի, միայն բառեր են»։
Բայդենի ուղերձն ավելի շատ կենտրոնացած էր միասնության, հույսի եւ խոստման վրա, քան իրեն Թրամփին հակադրելու։
Նրա խոսքով՝ այն, ինչ ինքը կանի հաղթանակի դեպքում, կորոնավիրուսի մահացու համավարակը վերահսկողության տակ վերցնել ջանալն է։
«Մենք մշակում ենք եւ կներդնենք շտապ թեստեր, որոնց արդյունքներն անմիջապես հասանելի կլինեն։ Մենք կարտադրենք մեր երկրին անհրաժեշտ դեղամիջոցներ եւ պաշտպանության միջոցներ։ ...Մենք կմտահոգվենք այն մասին, որ մեր դպրոցներում ռեսուրսներ լինեն, որոնք անհրաժեշտ են, որ դրանք լինեն բաց, անվտանգ եւ արդյունավետ։ Մենք քաղաքականությունը մի կողմ կթողնենք»,- ասել է Բայդենը։
«Ես կլինեմ նախագահ, որը կկանգնի մեր դաշնակիցների եւ բարեկամների կողքին»,- ասել է Բայդենը։ «Ես մեր հակառակորդներին կպարզաբանեմ, որ բռնապետների հետ հաշտեցման օրերն անցել են»,- հավելել է նա։
«Նախագահ Բայդենի օրոք Ամերիկան աչքերը չի փակի ամերիկացի զինվորների գլուխների համար ռուսական պարգեւների վրա։ Ես նաեւ չեմ հաշտվի մեր ամենասրբազան միջոցառմանը՝ քվեարկությանը արտասահմանյան միջամտության հետ»,- ասել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։





























