Օգոստոսի 21-ի գիշերը Գերմանիայից Օմսկ ինքնաթիռ կուղարկվի, որը Ալեքսեյ Նավալուն պետք է տեղափոխի Բեռլինի Charite կլինիկա: Այս ինֆորմացիան «Մեդուզա»-ին հայտնել է Նավալնու բուժող բժիշկ Անաստասիա Վասիլեւան:
Ինքնաթիռն ուղարկել է Cinema for Peace Foundation կազմակերպությունը:
Հայտնի չէ, թե արդյոք Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ կտան տեղափոխել Նավալնուն:
Քաղաքական գործչի վիճակը գնահատվում է կայուն ծանր:





























