Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատրաստ է երկրի բնակիչներից առաջինը դառնալ, ով կփորձարկի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պատվաստանյութը շուտով հասանելի կլինի մոլդովացիներին:
«Ես այդ հարցով շփվել եմ իմ ռուս գործընկերների հետ, այժմ պատվաստանյութը թեստավորման փուլ է անցնում: Ուզում եմ հայտնել, որ ես պատրաստ եմ դառնալ Մոլդովայի առաջին բնակիչը, որը կփորձարկի ռուսական պատվաստանյութը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Դոդոնը:
Նա նշել է, որ դա ցանկանում է անել հանուն երկրի քաղաքացիների:
Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել են վարակման 31 937 դեպքի մասին, մահացել է 921 մարդ:





























