NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Guardian»-ում հրապարակված Գիյոմ Պերիեի հոդվածը.
«Ստամբուլում բացված Անտուան Աղուջյանի լուսանկարչական ցուցահանդեսը շոշափում է Թուրքիայում արգելված Հայոց ցեղասպանության թեման: Սեւ-սպիտակ 96 լուսնակարները փակցված են Ստամբուլի «Դեպո» մշակութային տան մաքուր պատերին` 1915թ. ապրիլի 24-ից սկսած մեկական լուսանակար` յուրաքանչյուր տարվա համար:
«Խոսող աչքեր» ցուցահանդեսը 5 մասից է կազմված` համապատասխան հինգ վիլայեթներին, որոնք ավելի վաղ հայկական կայսրություն են համարվել` Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Հարպուտ, որոնք այսօր արեւելյան Թուրքիայի մաս են կազմում: Այդ նահանգները կրում են հանցագործության դրոշմը, որը ցեղասպանություն վերապրածի թոռ Անտուան Աղուջյանը հետազոտում է վերջին 15 տարիներին:
Հիշողությունների փնտրտուքով, որոնք մերժվել եւ ճնշվել, սակայն երբեք չեն ջնջվել, նա եղել է Մերձավոր Արեւելքի բոլոր հայ համայնքներում, անցել հայերի կոտորածի եւ աքսորի ճանապարհով` Թուրքիայի արեւմուտքից մինչեւ սիրական Դեր էլ Զոր:
Աղուջյանը պատմում է իր ժողովրդի տառապանքի, ինչպես նաեւ 2007թ. սպանված Հրանտ Դիքի հուղարկավորության մասին:
Թուրք հանդիսատեսին ներկայացնելով «Խոսող աչքերը», Աղուջյանը հասել է ավելիին, քան պարզապես ցուցահանդեսն է: Նա մասնակցել է կամրջի կառուցման գործընթացին, որը սկիզբ է առել մի քանի տարի առաջ: Թուրքական պետության համար ցեղասպանության թեման նախկինի պես տաբու է մնում, սակայն քաղաքացիական հասարակությունն սկսել է վերանայել իր հայացքները:
«Խոսող աչքերը» Ստամբուլում կշարունակվի մինչեւ հունիսի սկիզբը»:





























