Չինական TikTok տեսահավելվածը դիմել է դատարան երկրում հավելվածի գործունեության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը բողոքարկելու համար, հաղորդում է BBC-ն։
Ընկերությունում հայտարարել են տարվա ընթացքում ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ համագործակցելու փորձերի մասին, սակայն բախվել են ոչ պատշաճ իրավական ընթացակարգի հետ, որն «ուշադրություն չի դարձնում փաստերին»։
«Համոզվելու համար, որ օրենքի գերակայությունը չի անտեսվում եւ ապահովելու արդար վերաբերմունք մեր ընկերության եւ օգտատերերի նկատմամբ, մենք այլընտրանք չունենք, բացի գործադիր իշխանության հրամանի բողոքարկումը դատական համակարգի միջոցով»,-հայտարարել են TikTok-ի մամուլի ծառայությունում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման, որով արգելում էր TikTok-ի սեփականատեր ByteDance կողմից musical.ly երաժշտական ծառայության ձեռքբերումը, ինչպես նաեւ պահանջել էր 90 օրվա ընթացքում հրաժարվել ԱՄՆ-ում ակտիվներից, որոնք կապված են TikTok-ի աշխատանքի հետ, եւ փոխանցել ԱՄՆ-ում հավաքագրված օգտատերերի անձնական տվյալները։
«Կան հավաստի տվյալներ, որոնց վրա հիմնվելով՝ ես կարծում եմ, որ musical.ly ընկերությունը ձեռքբերելու միջոցով ByteDance Ltd.-ը կարող է ձեռնարկել գործողություններ, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»,-ասվում է հրամանում։
Թրամփի հրամանում նշված է, որ ByteDance-ը պետք է գրավոր ձեւով հաշվետություն ներկայացնի օտարերկրյա ներդրումների հանձնաժողովին։





























