Արդեն մի քանի օր է ինչ Հրազդանում մեկնարկել են ճանապարհների հիմնանորոգման  լայնամասշտաբ աշխատանքները:

Համայնքում նման ծավալով աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ. միաժամանակ հիմնանորոգվում են կարեւոր նշանակություն ունեցող տասը ներհամայնքային ճանապարհներ` սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքն է` 193 900.0 հազար ՀՀ դրամ:

Ճանապարհները վերջին անգամ նորոգվել են խորհրդային տարիներին, որից հետո մատնվել են բացարձակ անուշադրության, ինչն էլ տարիներ ի վեր անհարմարություններ է պատճառել բնակչությանը:

Այս ճանապարհահատվածների հիմնանորոգումով կարգավորվում է միանգամից մի քանի կարեւորագույն խնդիր. քաղաքում զգալիորեն թեթեւանալու է մեքենաների շարժը, նվազելու է գլխավոր պողոտայի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ հարմարավետ է դառնալու բնակիչների անցուդարձը:

Շինարարական աշխատանքները ընթանում են արագ տեմպով, եւ այն ըստ ծրագրի պետք է ավարտվի մինչեւ տարվա վերջ:

Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:

Կից ուղարկում ենք հրապարակված տեսանյութի հղումը: