ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կառուցապատողների հետ համագործակցության շրջանակներում հանդես է գալիս երեք խոշոր հիփոթեքային նախագծերի վարկավորման առաջարկներով:
Բնակարաններ ձեռք բերելու նպատակով Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ հետեւյալ վարչական շրջաններում գտնվող երեք նորակառույց բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասերում.
ՀՀ, ք.Երեւան, Դավթաշեն վարչական շրջանում,
ՀՀ, ք.Երեւան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում,
ՀՀ, ք.Երեւան, Արաբկիր վարչական շրջանում:
Բնակելի թաղամասերը հագեցված են լինելու նաեւ ստորգետնյա կայանատեղիներով, հասարակական եւ գրասենյակային տարածքներով, ամբողջությամբ կանաչապատված եւ բարեկարգված գոտիներով, խաղահրապարակներով եւ ենթակառուցվածքային բոլոր հարմարավետություններով:
Հիփոթեքային վարկավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայքէջ:
ՀՀ, ք.Երեւան, Դավթաշեն վարչական շրջանում՝ Անաստաս Միկոյան 64 ՙԴավթաշեն սիթի՚ բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://davtashencity.am/ կայքէջում կամ զանգահարելով (+374) 10 226 111, (+374) 10 223 311, (+374) 41 727 222, (+374) 55 228 282 հեռախոսահամարներին,
ՀՀ, ք.Երեւան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ադոնցի փ. 19/8 ՙՃառագայթ՚ բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://www.charagayt.am/ կայքէջում կամ զանգահարելով (+374) 99 410 009, (+374) 10 200 004 հեռախոսահամարին, ՀՀ, ք.Երեւան, Արաբկիր վարչական շրջանում՝ Գրիբոյեդովի 48 ՙԿոմիտաս Պարկ՚ բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ այցելելով https://www.facebook.com/komitaspark ֆեյսբուքյան էջ կամ զանգահարելով (+374) 41 800 830 հեռախոսահամարին:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




























