Ավստրիացի Ջոզեփ Քոբերլը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ սառույցով լի ապակե խորանարդի մեջ նստելով 2 ժամ, 30 րոպե եւ 57 վայրկյան, գրում է The Guardian-ը։

Խորանարդը լցնելու համար անհրաժեշտ էին ավելի քան 200 կգ սառցե խորանարդիկներ, եւ Քոբերլը նստել է դրանց մեջ միայն շորտերով։

Ավստրիացու խոսքով՝ անտանելի ցրտից առաջացող ցավը չզգալու համար նա փորձել է կենտրոնանալ դրական հույզերի վրա։

Ռեկորդին հետեւել է մեծ բազմություն։

Այն գրանցվել է Ներքին Ավստրիայի Մելք քաղաքում։

Քոբերլը նախատեսում է գերազանցել սեփական ռեկորդը մեկ տարի անց Լոս Անջելեսում։