ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ, Ֆլորիդայի համալսարանը, Երեւանի պետական համալսարանն ու թուրքական «Սեպտեմբերի 9» համալսարանը ներառվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեկ նախագծում: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet-ը:
Աղբյուրի համաձայն, նախագծի շրջանակներում նախատեսվում է համալսարանների ուսանողների փոխանակում իրականացնել:
Ֆլորիդայում կկայանա հայ եւ թուրք ուսանողների երկրորդ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Իզմիրում եւ Ստամբուլում, իսկ երրորդը պետք է կայանա Երեւանում այս տարվա սեպտեմբերին: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում եւ կտեւի 3 տարի:
«Թուրքիայի ԱԳՆ-ն հավանություն է տվել այս ծրագրին, որի շրջանակներում ուղիներ կփնտրվեն համատեղ տուրիզմի եւ Հայաստանի հետ հարաբերություններում սառույցի հալման ուղղությամբ»,- ասել է թուրքական «Սեպտեմբերի 9» համալսարանի պրոֆեսոր Ջեյհան Այդեմիրը:




























