Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքում գիշերային պարետային ժամը կչեղարկվի սեպտեմբերի 28-ին՝ կորոնավիրուսի բռնկման հետեւանքով երկու ամիս առաջ սահմանվելուց հետո, հաղորդում է AFP-ը:
Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ Մելբուրնի բնակիչները կկարողանան ցանկացած ժամի դուրս գալ իրենց տներից աշխատանքի գնալու, առաջին անհրաժեշտության իրեր եւ բժշկական օգնություն ցուցաբերելու, ֆիզիկական վարժանքներ անելու համար:
Նահանգում հիվանդության ակտիվ դեպքերի թիվը հունիսի 30-ից ի վեր առաջին անգամ 400-ից պակաս է:
Մելբուրնում պարետային ժամը սահմանվել էր օգոստոսի 2-ին մի շարք այլ սահմանափակումների հետ մեկտեղ, քանի որ շուրջ 5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում կտրուկ աճել էին կորոնավիրուսով վարակվելու դեպքերը:
Սակայն բնակիչները դեռեւս պետք է գտնվեն իրենց տներից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա, իսկ սահմանափակումները խախտելու համար տուգանքները կբարձրացվեն՝ հասնելով մինչեւ 5000 ավստրալական դոլարի (3515 ԱՄՆ դոլար):





























