Մեկ շնչի հաշվով տնային տնտեսությունների ամսական միջին եկամուտը Հայաստանում կազմում է 28 հազ. դրամ: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
Դրա մոտ 55 տոկոսը բաժին է ընկնում վարձու աշխատանքին, 9.5 տոկոսը` տրանսֆերտներին, 20 տոկոսը թոշակներ ու նպաստներ են, մնացածը` այլ եկամուտներ:
Հատկանշական է, որ տրանսֆերտներից եկամուտների տեսակարար կշիռը տարեց տարի նվազում է` 2007 թ. այն 10.6 տոկոս էր: Մեկ քաղաքացու հաշվով տրանսֆերտի գումարը ամսական կազմում է մոտ 2700 դրամ (մոտ 7-8 դոլար):



























