Բելառուսի Ազգային բանկը համաձայնվել է կտրուկ արժեզրկել իր արժույթը. Փոխարժեքը նվազեցվել է 3155-ից մինչեւ 4930 ռուբլու, կամ մոտ 36 տոկոսով: Այդ փոխարժեքով ռուբլին վաճառվում էր դեռ մեկ ամիս առաջ, երբ բանկը թույլատրել էր առեւտրային բանկերին ազատ կերպով սահմանել արժութային կուրսերը, իսկ մայիսին հանել էր սահմանափակումները կանխիկ շուկայում: Անցած շաբաթ ռուբլու կուրսն իջել էր 8000-9000-ի` մեկ դոլարի համար:

Բացի այդ, այսօրվանից Բելառուսում կտրուկ աճել են վառելիքի գները: Դատարկվում են խանութների ցուցափեղկերը, հանրապետության բնակիչները գնում են ամեն ինչ` կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, սննդամթերք: