Ճապոնական Tokyo Electric Power ընկերությունը` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորը հայտնել է, որ ատոմային վառելիքի մասնակի հալեցում է եղել ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ եւ երրորդ ռեակտորներում: Երկրորդ ռեակտորի վառելիքային սռնիների կործանումն սկսվել է մարտի 11-ի երկրաշարժից անմիջապես հետո, իսկ երրորդ ռեակտորի սռնիները սկսել են կործանվել մարտի 13-ի կեսօրին:
Ատոմակայանի վթարի իրական ծավալները պարզվել են միայն անցած շաբաթ: Իրավիճակն ավելի ծանր է, քան կարծում էին նախկինում:
Նշենք, որ մայիսի 20-ին TEPCO-ի նախագահ Մասատակա Սիմիձուն ստանձնել էր վթարի պատասխանատվությունը եւ հրաժարական էր տվել:



























