Կորոնավիրուսի դեմ «շատ հզոր փորձարարական» դեղամիջոցը, որն օգտագործվում է Թրամփի բուժման համար, արդեն կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ասել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Հորբին, փոխանցում է Press Association-ը:

ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը` նախքան Ուոլտեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն տեղափոխվելը, Սպիտակ տանը բուժում էր ստացել արհեստական ​​հակամարմիններով:

Հորբիի խոսքով` անցյալ շաբաթ Օքսֆորդի համալսարանի հետազոտության շրջանակներում այս դեղամիջոցն օգտագործվել է երկրի հյուսիսում գտնվող մի քանի հիվանդանոցներում:

Նա նաեւ նշել է, որ հաջորդ շաբաթվանից դեղամիջոցը, որը նա «շատ հզոր եւ շատ հեռանկարային» է անվանել, կօգտագործվի Մեծ Բրիտանիայի 30-40 հիվանդանոցներում: