ԱՄՆ-ում, ըստ Զոն Հոփքինսի համալսարանի, վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 54441 նոր դեպք:
Անցած օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 906 հիվանդ:
Ընդ որում, երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7.333.426 է, իսկ հիվանդության զոհերի ընդհանուր թիվը` 208.723:
Վերջին տվյալների համաձայն` մոտ 3 միլիոն ամերիկացի առողջացել է կորոնավիրուսից:





























