Դուշանբեում կառուցել են աշխարհի ամենաբարձր դրոշի ձողը: Այն սկսել են կառուցել դեռ 2010թ. նոյեմբերից, եւ բարձրությունը կազմում է 165 մետր: Մայիսի 24-ին ձողի վրա Տաջիկստանի դրոշն են դրել` 60/30 չափերով:
Ֆլագշտոկը գտնվում է Դուշանբեի կենտրոնում` Ազգի պալատից ձախ: Պալատի մյուս կողմում այժմ 45 մոտր բարձրությամբ պատ են կառուցում, որի վրա զետեղելու են Տաջիկստանի ահռելի զինանշանը:
Նախորդ ռեկորդակիրը համարվում էր 162-մետրանոց ֆլագշտոկը` տեղադրված Բաքվում: Այն մեկ տարուց էլ քիչ զբաղեցրեց ռեկորդակրի կոչումը: Որոշ տեղեկություններով Բաքվի դրոշը, որ պարբերաբար ճղվում էր, պետությանն արժեցել է 24 մլն դոլար:



























