Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի նոր դափնեկիրները հայտարարել են, որ տեխնոլոգիական առաջընթացն ու միջազգային համագործակցությունը արագացրել են COVID-19-ի գիտական ընկալումը, սակայն վիրուսի բռնկումները դադարեցնելու համար քաղաքական կամք անհրաժեշտ կլինի, հայտնում է AFP-ը:
Հեպատիտ C վիրուսի հայտնաբերման համար պարգեւատրված ամերիկացիներ՝ Ռոքֆելլերի համալսարանից Չարլզ Ռայսը եւ Առողջապահության ազգային ինստիտուտից Հարվի Ալթերը՝ բրիտանացի Մայքլ Հութոնի հետ միասին:
Նրանք պատմել են, թե որքան ժամանակ է իրենց պահանջվել արդյունքի հասնելու համար: «Դա երկար պատմություն է, մի տեսակ 50 տարվա սագա»,- ասել է 85-ամյա Ալթերը, ով իր ուսումնասիրությունները սկսել է 1960-ականներից:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիական կատարելագործումներն այժմ նշանակում են ավելի արագ արդյունքներ: «1970-ականների եւ 80-ականների եւ այսօրվա միջեւ մեծ տարբերություն կա: Տեխնոլոգիան այնքան զարգացած է, որ ապշեցնում է»,- հավելել է նա։
Մեզ «ամիսների քրտնաջան աշխատանք է պահանջվել` եզակի վիրուսային գենոմը գտնելու համար»: «Հիմա մարդիկ կարող են դա անել մի քանի ժամվա ընթացքում: Եվ տպավորիչ է այն արագությունը, որով մարդիկ կարողացել են առաջընթաց գրանցել COVID-19-ը հասկանալու հարցում»,- հավելել է նա:
Համաշխարհային գիտական համագործակցությունը, ի պատասխան կորոնավիրուսի համավարակի, «հուսադրող է» ապագայի վիրուսների դեմ պայքարում:





























