Այսօր` մայիսի 25-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է «Հարավային հոսք» նախագծի շնորհանդեսը:

«Հարավային հոսք» նախագիծը «Գազպրոմի», իտալական ENI-ի, ֆրանսիական Electricite de France-ի եւ գերմանական BASF կոնցեռնի համատեղ նախագիծն է: Այն ստեղծվել է ռուսական գազը Սեւ ծովով դեպի Եվրոպա ուղարկելու համար: Գազատարի թողունակությունը տարեկան 30-ից 63 մլրդ խմ, շինարարությունը պետք է սկսվի 2013թ., իսկ շահագործումը` 2015-ին:

«Հարավային հոսքը», ըստ փորձագետների, Nabucco գազատարի հիմնական հակառակորդն է: Nabucco-ն պետք է շրջանցի Ռուսաստանը, Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով գազը հասցնի եվրոպական երկրներ: