«ՉԻ»-ին հասած տեղեկություններով, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը հրաժարվել է այդ բուհում ոչ միայն որեւէ ամբիոն ղեկավարելուց, այլ նաեւ ընդհանրապես բժշկականում դասավանդելու մտադրությունից:
«Մեր ունեցած տեղեկություններով` Գոհար Պետրոսովնան վերջնականապես ձեռ է քաշել բժշկական համալսարանից, ինչը ուրախացրել է թե բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, թե ոլորտի պրակտիկ մասնագետներին, այսինքն` բժշկական աշխարհի ներկայացուցիչներին»,-տեղեկացնում է թերթը:



























