Այսօր Հայաստանի դպրոցներում չի հնչի վերջին զանգը` կապված 12-ամյա կրթական համակարգի անցնելու հետ: Վաղ առավոտից հայրիկներից գողացած ավտոմեքենաների չդադարող ազդանշաններով, գունավոր փուչիկներով ու անվերջ գոչյուններով շրջանավարտները չեն հիշեցնի, որ ավարտում են դպրոցը: Երեկ` մայիսի 24-ին, Գյումրի այցելության ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ Հայաստանում ուսանողի ճգնաժամ է, քանի որ շրջանավարտ չկա:
«Այս տարի դպրոցները շրջանավարտ չեն տալիս, հետեւաբար բուհ ընդունվողների թիվը քիչ է լինելու: Հիմնականում դիմելու են զինծառայությունն ավարտած պատանիները,նրանք, ովքեր անցած տարիներին դուրս են մնացել»,-ասել է նա:
Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրացականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:



























