Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան (İHD) բաց նամակում քաղաքական կուսակցություններին կոչ է արել պայքարել ռասիստական ​​արտահայտությունների դեմ, հայտնում է mbianet-ը:

Անդրադառնալով ատելության խոսքի տարածմանը Թուրքիայում` İHD-ն հայտարարել է.« Մենք կցանկանայինք ընդգծել, որ եթե ատելության խոսքը չվերահսկվի, դա բռնության եւ ատելության հիմքով հանցագործությունների կհանգեցնի»:

«Մենք կարող ենք տեսնել այս իրողությունը քրդերի դեմ հարձակումներում` միայն նրա համար, որ նրանք քուրդ են, սիրիացիների դեմ հարձակումներում` միայն սիրիացի լինելու համար, եւ հայերի նկատմամբ ռասիստական ​​բնույթի արտահայտություններում` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող զինված հակամարտության պատճառով»,- նշվում է նամակում:

Վկայակոչելով ատելության հանցագործությունների սեպտեմբեր ամսվա իր զեկույցը` կամզմակերպությունը նշել է, որ տարվա առաջին ութ ու կես ամսվա ընթացքում տեղի ունեցած 14 ռասիստական ​​հարձակումների հետեւանքով յոթ մարդ է սպանվել, այդ թվում` երեք երեխա Սիրիայից, 32-ը վիրավորվել են:  2010 թվականից ի վեր 280 հարձակման արդյունքում մահացել է 15 մարդ, վիրավորվել է 1097 մարդ:

2010 թվականից ի վեր 280 հարձակումների արդյունքում զոհվել է 15 մարդ, վիրավորվել է 1097 մարդ, վկայում են İHD-ի տվյալները: