Ստամբուլի Պրինցի կղզիներին շտապօգնության մոտորանավակ են նվիրելու, որը սկզբնապես գտնվելու է Քընալադայում, գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Մոտորանավակի գումարները հավաքվել են Նիլյուֆեր Աքբալի համար արշավի շրջանակներում, ով հիվանդ էր ավելի քան 11 տարի: Նրա մահից հետո բնակիչները որոշել են գումարներն օգտագործել հիվանդներին մայրցամաք հասցնելու համար:
Կղզու թուրք, հույն եւ հայ բանկիչները մոտ 40 հազար լիրա էին հավաքել Աքբալի բուժման համար:
«Մոտորանավակի արժեքը 200 հազար թուրքական լիրա է, իսկ հավաքված գումարը տոկոսներով կազմում է 90 հազար լիրա: Գումարի մնացած մասը հատկացնելու է Կարմիր Մահիկի կազմակերպությունը»,- ասել են կազմակերպությունից:




























