Այսօր շարունակվել է նախորդ օրը մեկնարկած ՍԴ աշխատակարգային նիստը` ՍԴ փոխնախագահի ընտրության օրակարգով։
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաղորդում է, որ ՍԴ դատավորների կողմից թեկնածուների առաջադրումներ և ինքնաառաջադրումներ չեն եղել։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը։ Դրանից առաջ Երվանդ Խունդկարյանն է եղել ՍԴ դատավորի թեկնածու, սակայն չէր հավաքել բավարար թվով ձայներ։
Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:
2020 թվականի հոկտեմբերի 13-ին շարունակվել է նախորդ օրը մեկնարկած ՍԴ աշխատակարգային նիստը` ՍԴ փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ դատավորների կողմից թեկնածուների առաջադրումներ և ինքնաառաջադրումներ չեն եղել։
Опубликовано Edgar Ghazaryan Вторник, 13 октября 2020 г.




























