ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի Գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահն է, տեւական ժամանակ է` չի այցելում ազգային ժողով ու չի մասնակցում օրենսդիր մարմնի աշխատանքներին: «Ըստ որոշ տեղեկությունների` նա հիմնականում Մոսկվայում եւ Գերմանիայում է լինում, ուր տարիներ առաջ տեղափոխել էր իր բիզնեսը:
Հ. Փամբուկյանն, ըստ նույն աղբյուրների, նեղացած է ՀՀ իշխանություններից` խոստումներ տալու եւ դրանք չկատարելու, «քցելու» համար:
Բանն այն է, որ Հ. Փամբուկյանը բավական խոշոր գումար էր հատկացրել 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների, հետագայում նաեւ` 2009 թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, պայմանով, որ նա պետք է նշանակվի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Խոստումը, ինչպես տեսնում ենք, չի կատարվել»,-նկատում է պարբերականը:




























