Համաշխարհային բանկը մայիսի 26-ին հաստատել է Հայաստանին հատկացվող 39 մլն դոլարի վարկային նախագիծը: Միջոցները պետք է ծախսվեն էլեկտրափոխադրող ցանցի մոդեռնիզացման վրա:
Նույն օրը Համաշախարհային բանկը որոշել է Ռումինիային վարկ հատկացնել 0,5 մլրդ եվրոյի չափով, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Ծրագրի նպատակն այդ երկրում առավել անապահով խավերի սոցիալական աջակցության համակարգի մոդեռնիզացիան է:
Նույն օրը նույն նպատակների համար Համաշխարհային բանկը 142 մլն դոլար է հատկացրել Լատվիային: Ավելի վաղ ԱՄՀ-ն իր կողմից Ռիգային է հատկացրել 121,3 մլն դոլարի տրանշ:




























