Չի կարելի ասել, որ Հայաստանի իշխանությունները քնում են եւ երազներ տեսնում, թե ինչպես երկխոսություն սկսեն ընդդիմության հետ, Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նա նշեց, որ համաներումը մարդասիրական քայլ է։
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին նշեց, որ համաներումը քաղաքական եւ սոցիալական ենթատեքստերով ուղեկցվող քաղաքական ակցիա է։ Նա ընդգծեց, որ 2009 թվականին հայտարարված համաներումը կիսատ քայլ էր։ «Այն ժամանակ ՀՅԴ-ն պնդում էր, որ երկրում լարված իրավիճակի թուլացման համար ավելի մեծ չափերի համաներում պետք է իրականացնել։ Այդ համատեքստում ներկայիս համաներումը կոչված է լուծելու մնացած խնդիրները»,- ասաց Մինասյանը։




























