Երեւանում կայանալու է Սերգեյ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի պրեմիերան:

Պրեմիերան կայանալու է մայիսի 29-ին եւ 30-ին: Բեմադրիչը Ռուդոլֆ Խառատյանն է:

Բեմում լինելու են 100 պարողներ` 40 տեսակի հագուստներով, որոնք հիշեցնում են 16-րդ դարի Վերոնան, որտեղ ծավալվել է սիրային պատմության դեպքերը:

Ռոմեոյի դերը կատարելու են Ռուբեն Մուրադյանն ու Սեւակ Ավետիսյանը, Ջուլիետայի դերը` Ժակելին Սարխոշյանն ու Սյուզի Փիրումյանը: