«Շերեմետեւո միջազգային օդանավակայանը» հունիսի 1-ից սահմանափակումներ է մտցրել այն օդանավերի համար, որոնց աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի նորման գիշերային ժամերին:
Սահմանափակումները մտցվելու են ժամը 23-ից 6-ը: «Սահմանափակումների տակ են ընկել Տու-134, Տու-154, Իլ-76, Ա-12, Ան-26 մակնիշի ինքնաթիռները»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Նման օդանավերի համար բացառություն է արվելու բժշկական կամ վթարային չվերթներ իրականացնող ինքնաթիռների համար:
Ավելի վաղ նման սահմանափակումներ մտցրել էր «Վնուկովո» օդանավակայանը:




























