Պետականության եւ անկախության ձեռբերումը լուրջ ու կարեւոր ձեռբերում է ցանկացած ժողովրդի համար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով մայիսի 28-ի` Հանրապետության օրվա խորհրդի մասին:

Սահակյանը հույս հայտնեց, որ արդեն մի քանի տարի անց հայ ժողովուրդը կունենա միասնական, ամուր եւ հզոր պետություն: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այդ ուղղությամբ, եւ որքան շուտ մենք դա գիտակցնեք, այնքան ավելի շուտ մենք կհասնենք մեր նպատակին»,-հայտարարեց Սահակյանը: