ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում  ծրագրում է  նշանակել Ազգային անվտանգության խորհրդում ռուսաստանյան քաղաքականության հարցերով իր գլխավոր խորհրդական Մայքլ Մաքֆոլին: Այդ մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները:

Նշվում է, որ իր այդ մտադրության մասին Օբաման հայտնել է ռուսաստանցի իր գործընեկերոջը  «Մեծ ութնյակի» շրջանակում հանդիպման ժամանակ:

Փորձագետները Մաքֆոլկին համարում են Մոսկվայի հետ Վաշինգտոնի հրաբերությունների  «վերաբեռնման քաղաքականության ճարտարապետը»:

Նա Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր է: Ռուսաստանյան քաղաքականության մասին նրա դասախոսությունները 1996թ. ուսանողները դասել էին տասը լավագույն դասընթացների շարքում: