Սերբիայի ոստիկանությունը ձերբակալել է մայիսի 29-ին կայացած բողոքի ակցիայի ավելի քան 100 մասնակիցների:
Բելգրադում կայացած ակցիային մասնկացել է ավելի քան տասը հազար մարդ, ովքեր բողոքել են Ռատկո Մլադիչի ձերբակալության դեմ: Ակցիայի ժամանակ նաեւ անկարգություններ են տեղի ունեցել. երիտասարդների մի խումբ քարեր, շշեր է նետել ոստիկանների վրա: Վիրավորվել է ակցիայի հինգ մասնակից եւ երկու ոստիկան:
Ի պաշտպանություն Սերբիայի Հանրապետության զինված ուժերի նախկին պետ Մլադիչի հանարահավքը կազմակերպվել է Սերբական արմատական ընդդիմադիր կուսակցության կողմից:
Բելգրադի դատարանը հայտարարել էր, թե Մլադիչին պետք է հանձեն Հաագայի ռազմական հանցագործությունների հարցերով տրիբունալին: Մլադիչը կասկածվում է մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ:




























