Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ՄԱԿ-ում կպաշտպանի 1967թ. սահմաններով անկախության ճանաչման Պաղեստինի հայտը: Այդ մասին, ըստ Al Arabi հեռուստաընկերության, հայտնի է դարձել ԱՊԼ հանդիպման արդյունքներով:
Ավելի վաղ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել էր Պաղեստինի անկախության ճանաչման հարցով ՄԱԿ-ին դիմելու մասին այն դեպքում, եթե Իսրայելը «կայուն հիմքով» չվերսկսի բանակցությունները:
Հիշեցնենք, որ Պաղեստինի պետություն ստեղծելու վերաբերյալ կողմերի միջեւ բանակցություններն ընդհատվել էին 2010թ. սեպտեմբերին: Պատճառը Արեւելյան Երուսաղեմում եւ Հորդանանի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցման դադարեցման շուրջ վեճն էր:
Նշենք, որ 1967թ. սահմաններին վերադառնալու մասին օրեր առաջ խոսել էր նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:




























