Ճապոնական  «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում իրավիճակը  «չի հաջողվի կայունացնել մինչեւ տարեվերջ, քանի որ երեք տուժած ռեակտորների վնասվածքներն իրականում  ավելի լուրջ են, քան սպասվում էր»:  Այսօր նման կարծիք են հայտնել կայանի օպերատոր TEPCO ընկերության ներկայացուցիչները:

Ապրիլի 17-ին  ընկերությունը հայտարարել էր, թե  նախատեսում է  երեք ամսում ամբողջությամբ կասեցնել կայանից ռադիոկատիվ արտանետումը, իսկ 6-9 ամսվա ընթացքում  երեք տուժած ռեակտորները բերել այսպես կոչված սառը դադարի, գրում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Սակայն մայիսի կեսերին ընկերությունը պարզել է, որ բլորոր երեք ռեակտորներում էլ վթարի առաջին փուլում սառեցման բացակայության պատճառով միջուկային վառելիքը հալչել է: Անհրաժեշտ է ստեղծել ցիրկուլացիայի նոր համակարգ, որը պահանջելու է ավելի երկար ժամանակ: