Յոթ պայթյուն է որոտացել Եմենի մայրաքաղաք Սանայից հյուսիս ընկած հատվածում: Պայթյունների պատճառներն առայժմ հայտնի չեն:
Հաղորդվում է, որ մայիսի 29-ին երեք մարդ զոհվել եւ ավելի քան 400-ը վիրավորվել են Թաիզ քաղաքում: Անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ եւ կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք պահանջել են նախագահ Ալի Սալեհի հրաժարականը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ անցած շաբաթ Եմենի մայրաքաղաքում շարունակվել էին բախումները նախագահի հավատարիմ ուժերի եւ շեյխ Սադեկա ալ Ահմարի գրոհայինների միջեւ: Բախումների ժամանակ ավելի քան հարյուր մարդ է զոհվել:




























