Քրդերին պետք է տեղ հատկացվի «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզի վրա», եւ այն պետք է ճանաչվի թուրքական իշխանությունների կողմից, հայտարարել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Մուրադ Քարայլանը։
Նա «Ֆիրաթ» գործակալությանն ասել է, որ Մերձավոր Արեւելքում ապստամբության ալիքը կփոխի տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ «Քրդերը պետք է տեղ ստանան նոր քարտեզի վրա»,- հայտարարել է Քարայլանը։
Քարայլանը զգուշացրել է ապստամբության մասին, որը կսկսվի հունիսի 15-ին, որին «հեղափոխական մարտիկները» պատրաստվում են ավելի քան մեկ տարի։




























