Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պատրաստ է հանձնել իշխանությունը եւ երկիրը լքել պայմանով, որ կապահովվի իր եւ իր ընտանիքի անվտանգությունը։ Այս մասին գրում է արաբական «Աշ-Շարք ալ-Աուսատ» թերթը։
«Քադաֆին շահագրգռված է իշխանությունից արժանապատիվ կերպով հեռանալու մեջ, պայմանով, որ կբացառվի իր ընտանիքի անդամներից որեւէ մեկի կամ մերձավոր օգնականների հետապնդումը»,- գրում է պարբերականը։
Նա նաեւ պնդում է, որ որեւէ պարագայում հետապնդում չիրականացվի նաեւ միջազգային ասպարեզում։ Սակայն, թերթի տվյալներով,
Քադաֆիի ընտանիքում եւ մերձավորներ շրջանում այս հարցի շուրջ միասնական կարծիք չկա։




























