Սիրիական զորքերը տանկերի ուղեկցությամբ մայիսի 29-ին մտել են Հոմսի շրջանի երկու քաղաքներ: Զինվորականներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտվանից փակել են բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի Ռաստան եւ Թալբիսեհ քաղաքներ:

Հուզումները Սիրիայում կսվել են մարտի կեսերին` Հորդանանի հետ սահմանին գտնվող Դերաա քաղաքում եւ տարածվել երկրի մի շարք այլ շրջաններ:

Սիրիացի իրավապատշտպանները հայտնում են, որ անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում սպանվել է շուրջ հազար մարդ:

Պաշտոնական տվյալներով, «զինված ահաբեչական տարրերի» գործողությունների հետեւանքով սպանվել է 100 զինվորական ու ոստիկան: